Ես կարող եմ հաղթանակ բերել Հայաստանին. Եվա Ռիվաս
Եվրատեսիլ-2010-ին Հայաստանի ազգային ընտրական փուլի եզրափակչի մասնակից Եվա Ռիվասի (Վալերիա Ծատուրյան) բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկետվության գործակալությանը
Ինչու՞ որոշեցիք մասնակցել Եվրատեսիլ մրցույթին, դա ձեզ ի՞նչ կտա։
Առաջին հերթին, որպեսզի հաղթի Հայաստանը՝ դա ամենակարևորն է ինձ համար։ Ես կարծում եմ, որ կարող եմ հաղթանակ բերել այդ երկրին, և ամեն ինչ կանեմ դրա համար։ Անշուշտ, դա մեծ քայլ կլինի, որպեսզի Հայաստանն ավելի լավ ծանոթանա իմ արվեստին և սկսի ինձ իրենը համարել։ Որովհետև ոմանք կարծում են, թե ես եկել եմ, որպեսզի «առաջ գնամ» հայկական էստրադայի միջոցով։ Իրականում ես ցանկանում եմ հայ երգչուհի լինել։
- Դուք Ձեր ապագան ցանկանում եք հայկակա՞ն էստրադայի հետ կապել, թե՞ ռուսական։
Ես ցանկություն չունեմ Ռուսաստան վերադառնալ։ Ես մտադիր եմ հանդես գալ հայկական շոու-բիզնեսում և բարձրացնել այն միջազգային մակարդակի։
- Ըստ ձեզ, ո՞րն է հայկական և համաշխարհային շոու-բիզնեսի տարբերությունը։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ մեր կատարողներից ոչ ոքի չհաջողվեց հաջողության հասնել միջազգային մակարդակում, իսկ արտերկրում նրանք հանդես են գալիս առավելապես սփյուռքահայության առջև։ Ո՞րն է, Ձեր կարծիքով, դրա պատճառը։
Յուրաքանչյուրն իր պատճառն է ունեցել։ Հնարավոր է՝ նրանք չեն ցանկացել գնալ արտերկիր։ Ես այդ ցանկությունն ունեմ։ Ես ցանկանում եմ, որպեսզի հայերը հայտնի դառնան ողջ աշխարհով, որպեսզի աշխարհն իմանա, թե մենք որքան տաղանդավոր, երաժշտական և հետաքրքիր ժողովուրդ ենք։
- Ինչպե՞ս եք բացատրում «Ծիրանի կորիզ» երգի ընտրությունը, որով դուք մտադիր եք ելույթ ունենալ Եվրատեսիլ 2010-ին։
Իմ երգը եվրոպական է, այն լիովին համապատասխանում է Եվրատեսիլի ձևաչափին։ Ես լսել եմ հայ մասնակիցների որոշ երգեր, և կարող եմ ասել, որ ոչ բոլորն են համապատասխանում Եվրատեսիլի ձևաչափին, ինչը նրանց ամենամեծ սխալն է։
Իմ երգում դուդուկ է հնչում, քանի որ այս երաժշտական գործիքը Հայաստանի անբաժան մասնիկն է։ Դուդուկը Հայաստանն է, հատկապես եթե նկատի ունենանք, թե ով է այն նվագելու, բայց այդ մասին առայժմ չխոսենք։ Շատ անակնկալներ են լինելու, բայց այդ մասին բոլորը կիմանան Օսլոյում։
- Իսկ ո՞րն է Եվրատեսիլի ձևաչափը։ Շատերն ասում են, որ հնարավոր չէ կանխագուշակել, թե ինչը դուր կգա եվրոպացի հանդիսատեսին։
Իրականում դա երջանիկ պատահականության խնդիր է։ Կա ձևաչափ, բայց երբեմն կան դեպքեր, օրինակ, Ֆինլանդիայի հաղթանակը։ Թեև ֆիններն ընդհանրապես դուրս եկան ձևաչափից, բայց նրանք բացառիկ շոու ներկայացրեցին, այդ պատճառով էլ հաղթեցին։ Մենք փոքր-ինչ այլ նպատակներ ենք դնում՝ ուզում ենք հաղթել՝ ոչ ոքի չվախեցնելով և չզարմացնելով, այլ լավ երգելով և մեր երկիրն ըստ արժանվույն ներկայացնելով։ Երգում Հայրենիքի, մանկության, մայրիկի, ծիրանի կորիզի մասին, որը մեծ ծառի կվերածվի և կկերակրի բոլորին։ Երգը շատ դրական է, բարի է, և ես համոզված եմ, որ դա ամենահաջող երգն է վերջին տարիների ընթացքում։ (Եվրատեսիլի ընտրական փուլում Ռիվասը ներկայացրել է «Abricot stone» («Ծիրանի կորիզ»)։ Երգի երաժշտության հեղինակն է արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մարտիրոսյանը, իսկ խոսքերի հեղինակը՝ հայտնի բանաստեղծ և կոմպոզիտոր Կարեն Կավալերյանը, ով նախորդ տարիներին Եվրատեսիլում ներկայացված մի շարք երգերի հեղինակն է)։
- Ու՞մ եք Դուք համարում ձեր հիմնական մրցակիցն ազգային ընտրական փուլում։
Ես ոչ ոքի չեմ առանձնացնում, իմ բոլոր ինը մրցակիցներին ես հավասարապես եմ ընդունում:
22-ամյա Եվա Ռիվասը ծնունդով Դոնի Ռոստովից է։ Երգչուհին հաջող ելույթ է ունեցել «Տաշիր», «Հինգ աստղ», «Հայաստանի տարվա երգ», «Ռոստովի ոսկե ձայն» երաժշտական մրցույթներում։ «Եվա Ռիվաս» բեմական անունը հայտնի երգչուհին վերցրել է իր հույն նախատատից։ Երգչուհու պրոդյուսինգով զբաղվում է «Արմենիա պրոդաքշն» կենտրոնը։
«Նովոստի-Արմենիա»
Եվրատեսիլ-2010-ին Հայաստանի ազգային ընտրական փուլի եզրափակչի մասնակից Եվա Ռիվասի (Վալերիա Ծատուրյան) բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկետվության գործակալությանը
«Նովոստի-Արմենիա». Ինչու՞ որոշեցիք մասնակցել Եվրատեսիլ մրցույթին, դա ձեզ ի՞նչ կտա։
Ե.Ռիվաս. Առաջին հերթին, որպեսզի հաղթի Հայաստանը՝ դա ամենակարևորն է ինձ համար։ Ես կարծում եմ, որ կարող եմ հաղթանակ բերել այդ երկրին, և ամեն ինչ կանեմ դրա համար։ Անշուշտ, դա մեծ քայլ կլինի, որպեսզի Հայաստանն ավելի լավ ծանոթանա իմ արվեստին և սկսի ինձ իրենը համարել։ Որովհետև ոմանք կարծում են, թե ես եկել եմ, որպեսզի «առաջ գնամ» հայկական էստրադայի միջոցով։ Իրականում ես ցանկանում եմ հայ երգչուհի լինել։
«Նովոստի-Արմենիա». Դուք Ձեր ապագան ցանկանում եք հայկակա՞ն էստրադայի հետ կապել, թե՞ ռուսական։
Ե.Ռիվաս. Ես ցանկություն չունեմ Ռուսաստան վերադառնալ։ Ես մտադիր եմ հանդես գալ հայկական շոու-բիզնեսում և բարձրացնել այն միջազգային մակարդակի։
«Նովոստի-Արմենիա». Ըստ ձեզ, ո՞րն է հայկական և համաշխարհային շոու-բիզնեսի տարբերությունը։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ մեր կատարողներից ոչ ոքի չհաջողվեց հաջողության հասնել միջազգային մակարդակում, իսկ արտերկրում նրանք հանդես են գալիս առավելապես սփյուռքահայության առջև։ Ո՞րն է, Ձեր կարծիքով, դրա պատճառը։
Ե.Ռիվաս. Յուրաքանչյուրն իր պատճառն է ունեցել։ Հնարավոր է՝ նրանք չեն ցանկացել գնալ արտերկիր։ Ես այդ ցանկությունն ունեմ։ Ես ցանկանում եմ, որպեսզի հայերը հայտնի դառնան ողջ աշխարհով, որպեսզի աշխարհն իմանա, թե մենք որքան տաղանդավոր, երաժշտական և հետաքրքիր ժողովուրդ ենք։
«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք բացատրում «Ծիրանի կորիզ» երգի ընտրությունը, որով դուք մտադիր եք ելույթ ունենալ Եվրատեսիլ 2010-ին։
Ե.Ռիվաս. Իմ երգը եվրոպական է, այն լիովին համապատասխանում է Եվրատեսիլի ձևաչափին։ Ես լսել եմ հայ մասնակիցների որոշ երգեր, և կարող եմ ասել, որ ոչ բոլորն են համապատասխանում Եվրատեսիլի ձևաչափին, ինչը նրանց ամենամեծ սխալն է։
Իմ երգում դուդուկ է հնչում, քանի որ այս երաժշտական գործիքը Հայաստանի անբաժան մասնիկն է։ Դուդուկը Հայաստանն է, հատկապես եթե նկատի ունենանք, թե ով է այն նվագելու, բայց այդ մասին առայժմ չխոսենք։ Շատ անակնկալներ են լինելու, բայց այդ մասին բոլորը կիմանան Օսլոյում։
«Նովոստի-Արմենիա». Իսկ ո՞րն է Եվրատեսիլի ձևաչափը։ Շատերն ասում են, որ հնարավոր չէ կանխագուշակել, թե ինչը դուր կգա եվրոպացի հանդիսատեսին։
Ե.Ռիվաս. Իրականում դա երջանիկ պատահականության խնդիր է։ Կա ձևաչափ, բայց երբեմն կան դեպքեր, օրինակ, Ֆինլանդիայի հաղթանակը։ Թեև ֆիններն ընդհանրապես դուրս եկան ձևաչափից, բայց նրանք բացառիկ շոու ներկայացրեցին, այդ պատճառով էլ հաղթեցին։ Մենք փոքր-ինչ այլ նպատակներ ենք դնում՝ ուզում ենք հաղթել՝ ոչ ոքի չվախեցնելով և չզարմացնելով, այլ լավ երգելով և մեր երկիրն ըստ արժանվույն ներկայացնելով։ Երգում Հայրենիքի, մանկության, մայրիկի, ծիրանի կորիզի մասին, որը մեծ ծառի կվերածվի և կկերակրի բոլորին։ Երգը շատ դրական է, բարի է, և ես համոզված եմ, որ դա ամենահաջող երգն է վերջին տարիների ընթացքում։ (Եվրատեսիլի ընտրական փուլում Ռիվասը ներկայացրել է «Abricot stone» («Ծիրանի կորիզ»)։ Երգի երաժշտության հեղինակն է արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մարտիրոսյանը, իսկ խոսքերի հեղինակը՝ հայտնի բանաստեղծ և կոմպոզիտոր Կարեն Կավալերյանը, ով նախորդ տարիներին Եվրատեսիլում ներկայացված մի շարք երգերի հեղինակն է)։
«Նովոստի-Արմենիա». Ու՞մ եք Դուք համարում ձեր հիմնական մրցակիցն ազգային ընտրական փուլում։
Ե.Ռիվաս. Ես ոչ ոքի չեմ առանձնացնում, իմ բոլոր ինը մրցակիցներին ես հավասարապես եմ ընդունում:
22-ամյա Եվա Ռիվասը ծնունդով Դոնի Ռոստովից է։ Երգչուհին հաջող ելույթ է ունեցել «Տաշիր», «Հինգ աստղ», «Հայաստանի տարվա երգ», «Ռոստովի ոսկե ձայն» երաժշտական մրցույթներում։ «Եվա Ռիվաս» բեմական անունը հայտնի երգչուհին վերցրել է իր հույն նախատատից։ Երգչուհու պրոդյուսինգով զբաղվում է «Արմենիա պրոդաքշն» կենտրոնը։
10 Փետրվար 2010
Խնդրում ենք գրանցվել, որպեսզի հնարավորություն ունենաք գնահատել նյութեը