| Կինո | Համերգ | Թատրոն | Ցուցահանդեսներ | Երեկույթներ | Ռեստորաններ | Ին-Յան |
Սոֆի Մխեյանը հայկական շոու բիզնեսի ամենաբեղուն երգչուհիներից է: Վերջին շրջանում նրա առաջընթացն այնքան ակնհայտ էր՝ շատ քչերն էին կասկածում, որ հենց նա է հաղթելու Ազգային երաժշտական մրցանակաբաշխու-թյան «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում: Համենայնդեպս հանձնախմբի որոշումը շատերի համար անակնկալ
— Սոֆի, ի՞նչ զգացիր այն պահին, երբ հայտարարեցին տարվա լավագույն երգչուհու անունը:
— Անկեղծորեն ասած՝ վստահ էի, որ ես եմ հաղթելու: Բոլորն ապշեցին, երբ ժյուրին հաղթող ճանաչեց Լիլիթ Հով-հաննիսյանին, ով շոու բիզնեսում առաջին քայլերն է անում: Այդ թեմայով խոսակցությունները մինչև այսօր շա-րունակվում են: Չէ՞ որ լավագույն երգչուհու կոչմանն արժանանալու համար տարիների համառ աշխատանք է պետք: Այսինքն միայն կայացած երգչուհին կարող է այս անվանակարգում հաղթանակի հավակնել: Ես արդեն մի քանի տարի է՝ այդ նպատակի համար աշխատում եմ, իսկ 2009-ն իմ աշխատանքի գագաթնակետն էր:
— Վիրավորական չէ՞ր, որ ինչպես ինքդ ես ասում՝ այդ կոչումը քեզնից անարդարացիորեն խլեցին:
— Ամենևին: Եվ ես ուզում եմ դա հատուկ շեշտել: Ես նույնիսկ ուրախ եմ, որ այդպես եղավ. հանդիսատեսի աջակ-ցությունն օգնեց հասկանալ, թե ինձ որքան են սիրում և գնահատում, ինչը նշանակում է, որ ես ճիշտ ուղղությամբ եմ աշխատում: Հանրությունը միանշանակ իմ կողմն էր, և դա ամենևին էլ անհատների պայքար չէր: Բոլորին վրդովեցրեց այն հանգամանքը, որ ընտրությունը կատարվել էր միանգամայն անհասկանալի չափանիշներով: Ես Լիլիթ Հովհաննիսյանի դեմ ոչինչ չունեմ: Ավելին, ես համոզված եմ, որ նա ևս գիտակցեց կատարվածի ողջ անհեթեթու-թյունը: Իսկ հիմա նրա ուսերին կրկնակի ծանրություն է, քանի որ լավագույն երգչուհու կոչումը դեռ պետք է արդա-րացնի:
— Լիլիթ Հովհաննիսյանը բեմից հայտարարեց, որ ինքն արժանի չէ այդ կոչմանը և նույնիսկ ցանկություն հայտնեց մրցանակը քեզ տալ: Դահլիճը նրան ծափահարեց: Այդպես էլ արե՞ց:
— Ոչ: Բայց ես չեմ ուզում անցած-գնացած դեպքերից խոսել, պետք է առաջ նայել և շարունակել աշխատել:
— Լուրեր են պտտվում, թե դու վիճել էիր այդ միջոցառման կազմակերպիչների հետ, և նրանք որոշել էին քեզնից վրեժ լուծել:
— Ոչ մի նման բան չի եղել: Ես կազմակերպիչներից ոչ մեկի հետ չեմ վիճել: Իսկապես չեմ ուզում այս հարցի շուրջ երկար խոսել ու զանազան վարկածներ քննարկել: Ես աշխատում եմ իմ ունկնդրի համար, նա ինձ գնահատում է, իսկ մնացածն այնքան էլ կարևոր չէ: Ես կեղծավորություն չեմ անում. իհարկե մրցանակներ ստանալը հաճելի է, բայց միայն այն դեպքում, եթե դրանք իսկապես արտահայտում են հանրության կարծիքը:
— Եթե նկատի ունենանք, որ այս տարի դու լավագույն երգչուհի ես ճանաչվել Լոս Անջելեսում կայացած Հայկական երաժշտական մրցանակաբաշխությունում, իսկ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից ընդամենը երկու շա-բաթ հետո նույն կոչումը քեզ շնորհվել է «Տաշիրում», ապա կարելի է ասել, որ քո աշխատանքը գնահատել է ոչ միայն հասարակությունը:
— Իրոք այդպես է, դա հաճելի է, միաժամանակ կրկին ապացուցում է, որ մենք ունեցածը չենք գնահատում: Այսինքն կարծես թե և Ամերիկայում, և Ռուսաստանում ինձ գնահատում են, իսկ Հայաստանում` ոչ:
— Քեզ կարելի է անվանել հայկական շոու բիզնեսի ամենաբեղուն, ամենաաշխատասեր երգչուհին: Որևէ մեկն օգնո՞ւմ է այդ հարցում:
— Ինձ օգնում են իմ թիմը և մտերիմներս, նրանց աջակցությունը միշտ զգում եմ: Հայաստանում այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ լավ կատարող լինելու համար պետք է ոչ միայն լավ ձայն ունենալ, այլև բեմական վառ կերպար, եռանդ, հմայք, հանդիսատեսի հետ շփվելու ունակություն: Այսօրվա հանդիսատեսն ուզում է շոու տեսնել: Արևմուտքում սա վաղուց են հասկացել: Ամբողջ աշխարհում շոու բիզնեսում աշխատում են այս որակները միատեղող արվեստա-գետներ, մինչդեռ մենք առաջվա նման հետ ենք մնում:
— Նախորդ տարի դու մասնակցեցիր «Ֆորտ Բոյար» հանրահայտ հեռուստածրագրին: Մի քիչ պատմիր այդ նա-խագծի մասին:
— Ես ուրախ եմ իմ մասնակցության համար, քանի որ դրա շնորհիվ հանդիսատեսը բացահայտեց իմ մի քանի հատկանիշները, օրինակ նպատակասլացությունը և մինչև վերջ գնալու կարողությունը: Հենց այս նախագիծը հանդի-սատեսին օգնեց հասկանալ, որ ես կայացած անհատականություն եմ: Իմիջիայլոց նկարահանումների ժամանակ ես այս մասին ամենևին չէի մտածում, իմ նպատակն այդ ճանապարհն անցնելը և հաղթելն էր, ինչը և արեցի:
— Իսկ ուրիշ հեռուստանախագծերի մասնակցելու ցանկություն ունե՞ս:
— Առաջարկություններ շատ կան, ես հիմա մտածում եմ, թե որն ընդունեմ: Բայց երգչուհու ստեղծագործական աշխա-տանքն ինձ համար շատ ավելի կարևոր է:
— Մենահամերգի չե՞ս պատրաստվում:
— Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեկական մենահամերգ կտամ Երևանում և Լոս Անջելեսում:
SOBESEDNIK ARMENII