Բոլոր միջոցառումները մեզ մոտ
home   mail   rss
Հայերեն | Русский
Գրանցվել  
Նախորդ ամիսը Հաջորդ ամիսը
Предыдущая неделя
Следующая неделя
Hayafisha on Facebook

Հայկական երգը և երաժշտությունը ունի իր տեղը ու խոսքը աշխարհի երաժշտական ինդուստրիայում

Խաչիկ  Կարադանյան
 

Hayաֆիշաի հարցերին պատասխանում է ամերիկաբնակ հայ էստրադային երգիչ Խաչիկ Կարադանյանը :

Խաչիկ  երաժշտական կրթություն ունեք ?

6 տարեկանում ընդունվել եմ էդուարդ Միրզոյանի անվան  երաժշտական  դպրոցի ջութակի բաժինը: Ընտանիքիս հետ  ԱՄՆ տեղափոխվելուց հետո  դաշնամուրի մասնավոր դասեր եմ ստացել: Զուգահեռ նաև զբաղվել եմ վոկալով, մասնավոր  ուսուցիչներ՝ Անահիտ Ներսիսյանի և Մարգարիտա Շահինյանի մոտ:

2008- ին ավարտել եմ  ԱՄՆ-ի  Կալիֆորնիա  նահանգի Նորթրիջի համալսարանի (California State University, Northridge) վոկալի բաժինը:

Երբևէ ստացել եք մասնագիտական այնպիսի խորհուրդ, որը շատ եք կարևորում ?

Կարող եմ ասել, որ երաժշտական կարիերաս սկսելու միտքը հենց այդպիսի մի  խորհուրդի  ծնունդ է:

Ինչ էք՞ կարծում, հարկաոր  է արդոք երգչին պրոդյուսր ?

Աշխատում եմ ամերիկաբնակ հայ  տաղանդավոր կոմպոզիտոր և պրոդյուսր Կարեն Մարգաըյանի  հետ: Նշեմ, որ հենց  նա ինձ խորհուրդ տվեց զբաղվել հոգուս հարազատ ու սիրված մասնագիտությամբ: Կրրծում եմ, որ երգիչը պետք է երգի և հաջողության հասնելու համար պետք է աշխատի բանիմաց պրոդյուսրի հոտ:

Երգել և զուգահեռ ժամանակ տրամադրել  հանդիպումների և բանակցությունների, կարծում եմ դա  անհամատեղելի է:

Խաչիկ, եթե չեմ սխալվում  այս տարի լույս տեսավ  Զեր  նոր ձայնասկավառակը ?

Այո`  «Երգի հետ» ձայնասկավառակն էր, որը թվով երկրորդն է:
Որտեղ ընգրկվել են 12 երգեր:

Ինչպես  էք՞  գնահատում այսօրվա  հայկական  շոու-բիզնեսը ?

Ունենք շատ տաղանդավոր արտիստներ, երաժիշտներ, կոմպոզիտորներ  և  այլն, սակայն դեռ աշխատելու և զարգանալու տեղ ունենք: Կարող եմ ասել, որ հպարտ եմ: Աշխատում եմ շատ տաղանդաոր մարդկանց հետ, որոնցից ես դեռ շատ բան  ունեմ սովորելու:

Կարծում  եմ, որ  վերջին տարիների ընթացքում  ակընհայտ երևում է  երգերի, տեսահոլավակների  և տարբեր միյոցառումնորի կազմակերպչական որակի բարձրացումը:

Մեզնից յուրաքանչյուրը ձգտում է տարեցտարի ավելի ու ավելի կատարելագործվել ու անձնական օրինակով ցույց տալ, որ հայկական երգը  և երաժշտությունը ունի իր տեղը ու խոսքը աշխարհի երաժշտական ինդուստրիայում:

Շնորհակալություն հարցազրույցի համար:

Հատուկ Հայաֆիշաի համար  Արմինե Հարությունյան


Տես նաև՝



05 Հոկտեմբեր 2009

Խնդրում ենք գրանցվել, որպեսզի հնարավորություն ունենաք գնահատել նյութեը

Մեկնաբանություններ:

Anahit, 04 октября 2009 в 16:05
Isk Rusastanum vacharvum en Dzer CD ner@ ?
    




2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
HAYAFISHA.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Изображение 11 из 47
Փակել