Բոլոր միջոցառումները մեզ մոտ
home   mail   rss
Հայերեն | Русский
Գրանցվել  
Նախորդ ամիսը Հաջորդ ամիսը
Предыдущая неделя
Следующая неделя

Երևանում հանդես կգա Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը

Երևանում հանդես կգա Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը
 

Նոյեմբերի 25-ին և 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհյուրընկալվի Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական դեկավար և դիրիժոր Պավել Կոգանի գլխավորությամբ: Համերգները կայանալու են «Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի» շնորհանդեսի շրջանակներում` ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, աջակցել են Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունները, ինչպես նաև Կոմիտասի անվան պետկոնսերվատորիան:

Նոյեմբերի 25-ին մոսկովյան նվագախումբը կգլխավորի մաեստրո Պավել Կոգանը, ծրագրում կհնչեն Գլինկա, Խաչատրյան, Գլազունով և Մուսորգսկի-Ռավել: Իսկ նոյեմբերի 27-ին Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի համերգի ժամանակ դիրիժորական վահանակի առջև կկանգնի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան, ինչպես նաև կոնցերտ ջութակի և նվագախմբի համար: Որպես մենակատար հանդես կգա Միխայիլ Սիմոյանը ԱՄՆ-ից:

Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է 1943թ-ին, իսկ Պավել Կոգանն այն գխավորում է 1989թ-ից:

Tert.am


18 Նոյեմբեր 2009

Խնդրում ենք գրանցվել, որպեսզի հնարավորություն ունենաք գնահատել նյութեը




2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
HAYAFISHA.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Изображение 11 из 47
Փակել