ԱՄՆ-ում կանցկացվի մրցույթ` հայկական թեմաներով լավագույն պիեսի համար
Լոս Անջելեսում գործող դրամատիկական արվեստների հայկական միությունը հայտարարել է հայկական թեմաներով լավագույն պիեսի ստեղծման համար մրցույթ:
Հաղթողները «Վիլյամ Սարոյան» հիմնադրամից կստանան դրամական պարգեւատրում, ինչպես նաեւ իրենց աշխատանքները տպագրելու հնարավորություն: Գլխավոր մրցանակը 10. հազ. դոլար դրամական պարգեւն է: Հաղթողների անունները կհայտարարվեն 2010 թ. օգոստոսին:
Սա հայկական թեմաներով անցկացվող երկրորդ մրցույթն է: Առաջին մրցույթի հաղթողը 2008 թ. Լիլի Թոմասյանն էր:
PanARMENIAN.Net
31 Հունվար 2010
Խնդրում ենք գրանցվել, որպեսզի հնարավորություն ունենաք գնահատել նյութեը