| Կինո | Համերգ | Թատրոն | Ցուցահանդեսներ | Երեկույթներ | Ռեստորաններ | Ին-Յան |
![]() |
Մարտի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված է բացառիկ համերգ` աշխարհահռչակ սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցայի և The No Smoking Orchestra-ի մասնակցությամբ: Համերգի կազմակերպիչներն են «Ավանգարդ» ֆոլք ակումբը և ՀՀ մշակույթի նախարարությունը:
The No Smoking Orchestra-ն 80-ականների սկզբից Սարաևոյում ձևավորված և գործող հայտնի երաժշտական խմբի` Zabranjeno Pušenje-ի (բոսներեն` No smoking) մի ճյուղն է, որն առաջ է եկել 90-ականներին: Նախկին Հարավսլավիայի փլուզման հետ միասին Zabranjeno Pušenje խումբը նույնպես բաժանվեց երկու մասի. դրա անդամներից մի քանիսը` Նելե Կարայլիչի գլխավորությամբ, տեղափոխվեցին Բելգրադ և սկսեցին գործել նոր` The No Smoking Orchestra կամ Չծխողների նվագախումբ անունով: Հենց այս կազմին որոշ ժամանակ հետո միացավ սերբ հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան` որպես կիթառահար:
Նելե Կարայլիչը Էմիր Կուստուրիցայի ֆիլմերի մեծ մասի երաժշտության հեղինակն է: Խմբում այսօր հարվածային գործիքներ է նվագում նաև Կուստուրիցայի որդին` Ստրիբորը: Հանրահայտ սերբ ռեժիսորն անգամ առանձին վավերագրական ֆիլմ է նկարահանել խմբի մասին, որն անվանմել է Super 8 stories:
Tert.am
