| Կինո | Համերգ | Թատրոն | Ցուցահանդեսներ | Երեկույթներ | Ռեստորաններ | Ին-Յան |
«XXI-ի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում մարտի 6-ին մեկ օրով Երևան կայցելի աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը:
Նա կմասնակցի «Սոֆյա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում» համերգաշարի բացմանը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Անվանի կոմպոզիտոր Գուբայդուլինայի հանրահայտ ալտի կոնցերտը նվիրված է Յուրի Բաշմետին և գրված հատուկ նրա համար։
Խորհրդային տարիներից ի վեր առաջին անգամ է, որ Յուրի Բաշմետը գալու է Երևան իբրև մենակատար` առանց իր խմբի, և հանդես է գալու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Սոֆյա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում կշարունակվեն մարտի 9-ին Կամերային երաժշտության տանը, և մարտի 10-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Tert.am
