| Կինո | Համերգ | Թատրոն | Ցուցահանդեսներ | Երեկույթներ | Ռեստորաններ | Ին-Յան |
Հայտնի ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի՝ օգոստոսի 12-ին կայանալիք առաջին հայաստանյան մենահամերգի բացմանը ելույթ է ունենալու ԱՄՆ-ից հրավիրված հանրահայտ Viza ռոք-խումբը: Այս մասին հայտնում են համերգի կազմակերպիչները։
Viza-ն երաժշտական ոլորտում հանդես է գալիս 2005թ-ից: Խմբի կազմում են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի 9 երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ, այդ թվում՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:
«Viza-ն այն եզակի և հետաքրքիր խմբերից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Նրանք հիանալի աշխատանք են կատարում՝ միացնելով արևելյան և արևմտյան երաժշտությունը»,- ասել է Սերժ Թանգյանը։
Tert.am