| Կինո | Համերգ | Թատրոն | Ցուցահանդեսներ | Երեկույթներ | Ռեստորաններ | Ին-Յան |
Սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին կնվագի նաև ամերիկահայ վիրտուոզ դաշնակահար Շահան Արզրունին։ Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը։
«Իմ վաղեմի երազանքը պետք է իրականանա ... Ես իրոք շատ եմ շոյված»,– դաշնակահարի խոսքն է մեջբերում պարբերականը։
Ըստ պարբերականի, ամենաազդեցիկ գործերից մեկը, որ կհնչի նրա կատարմամբ, կլինի «Ախթամարը», որի հեղինակն է Սիրվարդ Կարամանուկյանը՝ Արզրունիի մորաքույրը, որն անցած տարի մահացել է Ստամբուլում։
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է հաղթահարել հայ և թուրք ժողովուրդների միջև առկա խնդիրները և երկխոսություն սկսել, Արզրունին ասել է. «Միմյանց ձգտումները, ցանկությունները, մտադրությունը, մտքերը և զգացմունքները հասկանալու համար հաղորդակցութունը, թերևս, միակ միջոցն է։ Ինչևէ, վստահ եմ, որ նրանք, ովքեր պատմական այդ օրը կգան Աղթամար կղզի, Վանի բնակիչների հյուրընկալ ընդունելությանը կարժանան»։
Արզրունիի հետ հանդես կգան նաև թուրք և հայ այլ երաժիշտներ։ Համերգին կհնչեն Կոմիտասի, հայ և թուրք դասականների տարբեր գործեր։
Tert.am