| Կինո | Համերգ | Թատրոն | Ցուցահանդեսներ | Երեկույթներ | Ռեստորաններ | Ին-Յան |
“Շարմ Հոլդինգը”` ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ ներկայացնում է` Ինգա և Անուշ Արշակյանների մենահամերգը Մոսկվայում:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:30, “Մոսկովյան օպերետտա” ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա երգչուհիների մոսկովյան առաջին մենահամերգը` “Մենք ենք մեր սարերը” համերգաշարի շրջանակներում:
Համերգի հովանավորներ` “Երազ” բնակելի թաղամաս, “Էտաժ” ռեստորանների ցանց, , Vivarobet.com, Վիզա Կոնկորդ:
Տոմսեր ձեռք բերելու և տեղեկությունների համար զանգահարել`+7 /495/ 517 42 42:
2010-ի մայիսին Երևանում տեղի ունեցավ Ինգայի և Անուշի շքեղ մենահամերգը, որով մեկնարկեց “Մենք ենք մեր սարերը” խորագրով համերգային շրջագայությունը Հայաստանի մարզերով և Սփյուռքի խոշոր հայաբնակ քաղաքներով:
Շրջագայության առաջին նշանակետը Հայաստանի սահմաններից դուրս Մոսկվան է, որտեղ կներկայացվեն ինչպես հանդիսատեսի կողմից վաղուց սիրված երգեր, այնպես էլ` նոր ստեղծագործություններ վերջին ձայնասկավառակից:
Երգչուհիներին կընկերակցեն Երևանի լավագույն երաժիշտները` ապահովելով կենդանի նվագակցություն և ժողովրդական ու հեղինակային երգերի հզոր հնչողություն:
Ինգա և Անուշ Արշակյանները վաղուց ի վեր հաստատել են իրենց տեղը երաժշտության ասպարեզում` որպես ֆոլկը յուրահատուկ և ինքնատիպ լուծումներով ներկայացնող կատարողներ: Նրանց ձայնային տվյալները, երաժշտական ճաշակը, էթնիկ երաժշտության նուրբ զգացողությունը ունկնդրին փոխանցում են հայկական ժողովրդական երաժշտության, ազգային մոտիվների և հայկական ոգու լիարժեք տպավորություններ: Ինգա և Անուշ նորաոճ մշակումները և փայլուն կատարողականությունը հայկական ժողովրդական մեղեդիները դարձնում են հասանելի բոլոր ազգերի համար` երաժշտության ակունքը անխաթար պահելով:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:30,
“Մոսկովյան օպերետտա” ազգային ակադեմիական թատրոնում
Տոմսեր ձեռք բերելու և տեղեկությունների համար զանգահարել`+7 /495/ 6240442:
www.ingaanush.am
HAYAFISHA