Բոլոր միջոցառումները մեզ մոտ
home   mail   rss
Հայերեն | Русский
Գրանցվել  
Նախորդ ամիսը Հաջորդ ամիսը
Предыдущая неделя
Следующая неделя
Hayafisha on Facebook

Բժիշկների համաշխարհային նվագախումբը նախատեսում է համերգով հանդես գալ Հայաստանում

Բժիշկների համաշխարհային նվագախումբը նախատեսում է համերգով հանդես գալ Հայաստանում
 
Բժիշկների  համաշխարհային նվագախումբը նախատեսում է համերգով հանդես գալ Հայաստանում 2010 թվականին, հայտնեցին հանրապետության Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ «Բարեգործական համերգն ուղղված է լինելու որբ երեխաների բժշկական խնդիրների լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Նվագախմբի՝ Երևանում գնտվող հիմնադիր և դիրիժոր Ստեֆան Վիլիխի հետ հանդիպել է Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում կայանալիք համերգի կազմկոմիտեի նախագահ Արմինե Մաժինյանը և Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբի վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը: 

«Ներկայացնելով կազմակերպության առաքելությունը՝ հյուրերը նախարարին ներկայացրել են Հայաստանում կայանալիք համերգի մանրամասներն ու իրենց ակնկալիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել նվագախմբին  Հայաստանում բարեգործական համերգը կազմակերպելու հարցերում:

2007 թվականին հիմնադրված Բժիշկների համաշխարհային նվագախումբի կարևորագույն նպատակը բժշկական օգնության մատչելիության ապահովումն է և առողջապահության համակարգի զարգացումը ողջ աշխարհում։

Համերգներից ստացված շահույթը ծառայում է տվյալ երկրի առողջապահական խնդիրներին: Շահույթի մի մասը տրամադրվում է հյուրընկալող երկրի որևէ բժշկական ծրագրի իրականացմանը կամ կոնկրետ բուժօգնություն ցուցաբերող հաստատությանը, մյուս մասը տրվում է Հյուգո Թեմփելման հիմնադրամին:

Բժիշկների համաշխարհային նվագախումբի առաջին համերգը կայացել է Բեռլինի ֆիլհարմոնիայի դահլիճում:

Նվագախումբի հիմնադիր և դիրիժոր Ստեֆան Վիլիխը Բեռլինի համալսարանի բժշկության պրոֆեսոր է։
Նովոստի-Արմենիա

14 Օգոստոս 2009

Խնդրում ենք գրանցվել, որպեսզի հնարավորություն ունենաք գնահատել նյութեը




2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
HAYAFISHA.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Изображение 11 из 47
Փակել