Բոլոր միջոցառումները մեզ մոտ
home   mail   rss
Հայերեն | Русский
Գրանցվել  
Նախորդ ամիսը Հաջորդ ամիսը
Предыдущая неделя
Следующая неделя
Hayafisha on Facebook

Լոնդոնում կբացվի Արշիլ Գորկու աշխատանքների ցուցահանդես

Լոնդոնում կբացվի Արշիլ Գորկու աշխատանքների ցուցահանդես
 

Այս տարվա փետրվարից Եվրոպայի թանգարաններում կկազմակերպվեն մի շարք ցուցահանդեսներ, իսկ Հռոմում կբացվի մեծ հոբելյանական «Կարավաջոն», որտեղ կներկայացվեն աշխատանքներ ամբողջ աշխարհից:

Ցուցահանդեսներին ներկայացված կլինեն իմպրեսիոնիստների աշխատանքներ, «Մոնեն և աբստրակցիոնիզմը»՝ Մադրիդում, Վան Գոգը, Սեզանը, Մոնեն և այլք` Ցյուրիխում, Գոգենի վիմագրությունները` Ամստերդամում:

Իսկ փետրվարի 10-ից մինչև մայիսի 3-ը Լոնդոնի Tate ժամանակակից արվեստի թանգարանում կգործի ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու աշխատանքների հետահայաց ցուցադրությունը:

Արշիլ Գորկու (1904-1948թթ., իսկական անունը՝ Ոստանիկ Ադոյան) ընտանիքը Ցեղասպանության ժամանակ գաղթել է Սոչի, այնուհետև մշտական բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում:

Նշենք, որ Արշիլ Գորկու աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1931թ.: Տաղանդավոր նկարչի վերջին շրջանի աշխատանքները, սակայն, մռայլ են ու ողբերգական, ինչի պատճառը նրա դժբախտ կյանքն է: 1946թ. վարպետի արվեստանոցում բռնկված հրդեհը ոչնչացնում է 27 աշխատանք, հետագայում նկարիչը ծանր հիվանդանում է, իսկ 1948թ. ավտովթարից հետո` ինքնասպանություն գործում:

Tert.am


31 Հունվար 2010

Խնդրում ենք գրանցվել, որպեսզի հնարավորություն ունենաք գնահատել նյութեը




2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
HAYAFISHA.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Изображение 11 из 47
Փակել