| Կինո | Համերգ | Թատրոն | Ցուցահանդեսներ | Երեկույթներ | Ռեստորաններ | Ին-Յան |
Այսպես, օրինակ, շուրթերի հատվածում խալը նշանակում է թույլ բնավորության տեր մարդ, որը վախենում է պատասխանատվության զգացումից: Հաճախ նման խալերով մարդիկ վատ սովորույթների զոհ են դառնում: Այդ մասին հաղորդում է newsland.ru-ն:
Ականջների վրա խալեր ունեցող մարդիկ չափազանց ինքնագոհ են, գերագնահատում են իրենց ունակություններն ու արժանիքները: Ծոծրակի վրա խալերով մարդիկ անվստահելի են, առաջնորդվում են միայն սեփական նպատակներով ու շահերով:
Քունքի վրա խալերը նշանակում են, որ տվյալ մարդը էմոցիոնալ է, միևնույն ժամանակ` գաղտնապահ: Քթի վրայի խալեր ունեցողները շփվող և ուրախ մարդիկ են: Նրանք հեշտ են շփվում մարդկանց հետ և ներողամիտ են:
Ճակատի վերին հատվածում խալը խոսում է առաջնորդին բնորոշ հատկանիշների մասին: Նման մարդիկ արկածախնդիր են: Կրծքի հատվածում խալեր ունեցողները հավատարիմ, մաքուր սեր տածելու ունակ մարդիկ են: Նրանք հաճախ երջանիկ են լինում ամուսնության մեջ:
Մեջքին խալեր ունեցող մարդիկ ակտիվ են, մարզիկներ են: Ձեռքերի վրա խալերը նշանակում են, մի կողմից, խոցելի, զգայուն բնավորության մասին, մյուս կողմից` արտիստիկ էությամբ անհատների, ովքեր հաճախ լինում են դերասաններ, երաժիշտներ, գրողներ և այլն:
Մատների վրա խալերը հազվադեպ երևույթ են: Նման խալեր ունեցող մարդիկ շրջապատի հոգին են դառնում, շատ կենսուրախ են, կարող են ելք գտնել դժվար իրավիճակներից:
Ափերի մեջ և ոտնաթաթերի վրա խալեր ունեցող մարդիկ հաճախ առողջական խնդիրներ են ունենում: Բացի դրանից` նրանք կյանքում իրենց միայնակ են զգում։ Սակայն նման մարդիկ շատ աշխատասեր են, համառության շնորհիվ հասնում են մեծ բարձունքների:
Tert.am.
