| Կինո | Համերգ | Թատրոն | Ցուցահանդեսներ | Երեկույթներ | Ռեստորաններ | Ին-Յան |
Ապենինների ամենահայտնի դիմակահանդեսը այսօր մեկնարկում է Վենետիկում: Ինչպես տեղեկացնում է Իտառ-Տասս-ը, 10 օր շարունակ ջրանցքների քաղաքը կհանձնվի Արլեկինի և մյուս հերոսների իշխանությանը:
Ավանդույթի համաձայն այսօր երեկոյան Սուրբ Մարկոսի հրապարակում կխաղարկվի «Կոմեդի դել արտե»-ի ներկայացումը: Արլեկինի դերում հանդես կգա 20-րդ դարի այդ դերի ամենահայտնի միլանյան «Պիկկոլո» թատրոնի իտալացի դերասան Ֆերուչո Սոլերին:
Դարձյալ մի անփոփոխ ավանդական տեսարան` Հրեշտակի Թռիչքը Սուրբ Մարկոսի հրապարակի զանգակատնից տեղի կունենա կիրակի օրը: Այս տարի հրեշտակի դերում ընտրված է երիտասարդ Բիանկա Բրանդոլինի Դ’Ադդան:
Աղջկա հայրը զտարյուն վենետիկցի է, պատկանում է Անելիիների հայտնի և ազդեցիկ կլանին:
Վենետիկյան թատրոնները պատրաստել են հատուկ ծրագրեր` լի բազմաթիվ համերգներով, բացօթյա ելույթներով և ցուցահանդեսներով:
Aysor.am