Բոլոր միջոցառումները մեզ մոտ
home   mail   rss
Հայերեն | Русский
Գրանցվել  
Նախորդ ամիսը Հաջորդ ամիսը
Предыдущая неделя
Следующая неделя
Hayafisha on Facebook

Հնարավո՞ր է հաղթահարել ՄԻԱՎ-ը

Միացյալ Նահանգների Միչիգանի համալսարանի գիտնականների մի խումբ՝ Քեթլին Քոլինզի գլխավորությամբ, պարզել է, որ ՄԻԱՎ-ը, որը առաջացնում է ՁԻԱՀ, ենթակա չէ ոչնչացման, քանի որ վարակում է ոսկրածուծի բջիջները և դիմադրում դեղորայքի ազդեցությանը։ Այս մասին հաղորդում է Nature Medicine ամսագիրը։

Այսպիսով, վարակը ներթափանցում է մարդու ոսկրածուծի այսպես կոչված հեմատոպոետիկ բջիջների մեջ և այնտեղ էլ մնում։ Քոլինզի գիտահետազոտական խումբը պարզել է, որ նման բջիջների մեջ ներթափանցելուց հետո դրանք մշտական «բնակություն են հաստատում» այնտեղ և բազմանում՝ դառնալով անխոցելի։

Քոլինզը ենթադրում է, որ այժմ հարկավոր է դեղորայք արտադրել, որի օգնությամբ հնարավոր կլինի բացահայտել ՄԻԱՎ-ը հեմատոպոետիկ բջիջներում, ինչից հետո դրանք կոչնչացվեն մարդու իմունային համակարգի կողմից։

Tert.am


10 Մարտ 2010

Խնդրում ենք գրանցվել, որպեսզի հնարավորություն ունենաք գնահատել նյութեը




2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
HAYAFISHA.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Изображение 11 из 47
Փակել