Բոլոր միջոցառումները մեզ մոտ
home   mail   rss
Հայերեն | Русский
Գրանցվել  
Նախորդ ամիսը Հաջորդ ամիսը
Предыдущая неделя
Следующая неделя
Hayafisha on Facebook

Մադոննան և Ջենիֆեր Լոպեսը վիճել են

Հայտնի իտալացի խոհարար Մատիա Պոջին դարձել է երկու հանրահայտ երգչուհիներ Մադոննայի և Ջենիֆեր Լոպեսի վեճի պատճառ, քանի որ երկու աստղերն էլ որոշել են կազմակերպել իտալական խոհանոցով երեկույթ՝ պատրաստված միևնույն խոհարարի ձեռքով։ Այս մասին հաղորդում է Agi News-ը։

Ջենիֆեր Լոպեսը Մարկ Էնթոնիի հետ ամուսնության վեցամյա հոբելյանի կապակցությամբ որոշել է իտալական խոհանոցի իսկական տոն պարգևել ընտանիքի անդամներին։ Չնայած հոբեյլանին դեռ երկար ժամանակ կա, այնուամենայնիվ, Լոպեսը որոշել է արդեն սկսել նախապատրաստական աշխատանքները՝ հրավիրելով հեռուստաշոուների միջոցով ճանաչում ձեռք բերած երիտասարդ իտալացի խոհարարին։

Մադոննան իր հերթին պատրաստվում է տոնել հոր՝ Սիլվիո Չիկոնեի ծննդյան տարեդարձը. նա որոշել է վերադառնալ արմատներին և իտալական խոհանոցի շքեղ տոն կազմակերպել՝ կրկին ողջ պատասխանատվությունը դնելով իտալացի խոհարար Մատիա Պոջիի վրա։ Այժմ խոհարարը պետք է ընտրություն կատարի և նախապատվությունը տա երկու աստղերից մեկին։

Tert.am


10 Մարտ 2010

Խնդրում ենք գրանցվել, որպեսզի հնարավորություն ունենաք գնահատել նյութեը




2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
HAYAFISHA.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Изображение 11 из 47
Փակել