Մադոննան փորձում է ուժերը հագուստի դիզայնում
Փոփ-երգչուհի Մադոննան նոր բնագավառ է գրավում: Այս անգամ նա զբաղվել է երեխաների և դեռահասների համար հագուստի դիզայնով` «Material Girl» անվանմամբ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, հագուստի հավաքածուի ստեղծման հարցում Մադոննային օգնել են դուստրը` Լուրդեսը, ինչպես նաև բրենդ-մենեջմենթով զբաղվող Iconix Brand Group ընկերության մասնագետները:
Սպասվում է, որ երգչուհու ստեղծած հագուստները վաճառքի կհանվեն 2010-ի ամռանը:
Aysor.am
11 Մարտ 2010
Խնդրում ենք գրանցվել, որպեսզի հնարավորություն ունենաք գնահատել նյութեը