| Կինո | Համերգ | Թատրոն | Ցուցահանդեսներ | Երեկույթներ | Ռեստորաններ | Ին-Յան |
Իտալիայի կառավարությունը գործարք է կնքել Google-ի հետ՝ պետական երկու գրադարանների պարունակությունն ինտերնետում զետեղելու համար։
Այսպիսով, այսուհետ Google Books համաշխարհային ցանցում անվճար հասանելի կլինեն ավելի քան մեկ միլիոն իտալական հնարժեք գրքեր՝ ներառյալ Դանթեի, Գալիլեոյի և Մաքիավելիի աշխատանքները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Իտալական երկու գրադարանների գրքերի մեծ մասը, որոնք կզետեղվեն ինտերնետում, հեղինակային իրավունքի խնդիրներ չունեն, քանի որ հրատարակվել են 1868-ից առաջ։
Իտալիայի մշակութային ժառանգության նախարարարության ներկայացուցիչ Մարիո Ռեսկան նշել է, որ Google-ի հետ գործարքը կօգնի ընդմիշտ պահպանել գրքերը՝ հիշեցնելով, որ օրինակ՝ 1966թ. Ֆլորենցիայի ջրհեղեղը ոչնչացրել էր հազարավոր արժեքավոր գրքեր։
Tert.am
