| Կինո | Համերգ | Թատրոն | Ցուցահանդեսներ | Երեկույթներ | Ռեստորաններ | Ին-Յան |
Այլազգիների հետ ընտանիք կազմելու բացասական վերաբերմունքը ռուսաստանցիների մոտ, 8 տարի առաջ անցկացված ուսումնասիրություններից հետո, նվազել է 14 տոկոսոով: Այս մասին, ըստ «Վրեմյա նովոստեյ»-ի, հայտնել է Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդրովը:
Այսպես, Ռուսաստանի 42 շրջանների 140 բնակավայրերում անցկացված հարցումների արդյունքում` հարցվողներից ավելի քան 60 տոկոսը բացասաբար են վերաբերում, որ իրենց հարազատն ամուսնանա Միջին Ասիայի ներկայացուցիչների հետ, իսկ 54 տոկոսը դեմ է ամուսնությանը վրացիների, հայերի ու ադրբեջանցիների հետ:
Բացի այդ` ռուսաստանցիների 63 տոկոսը չի հանդուրժի բարեկամական կապեր արաբների հետ, իսկ 65 տոկոսը խոստովանել է, որ հավանություն չի տա իր երեխայի, թոռան կամ զարմիկի ամուսնությանը չեչենների հետ:
Ռուսաստանցիները բավականին չեզոք են վերաբերվում միայն եվրոպացիների հետ բարեկամական կապ ունենալուն: Նրանցից 44 տոկոսը շատ չեն հակազդի գերմանացիների, ֆրանսիացիների և անգլիացիների հետ ամուսնությանը, 41 տոկոսը` ամերիկացիների հետ, 43 տոկոսը` լատվիացիների, լիտվիացիների ու էստոնացիների հետ: Եվրոպացիների հետ ամուսնությունը խրախուսում են հարցվողներից միայն 17 տոկոսը:
Աղբյուրը նշում է, որ 2002 թ-ին եվրոպացիների հետ ամուսնանալ ցանկացողների թիվը գերազանցում էր 27 տոկոսը:
Aysor.am