Բոլոր միջոցառումները մեզ մոտ
home   mail   rss
Հայերեն | Русский
Գրանցվել  
Նախորդ ամիսը Հաջորդ ամիսը
Предыдущая неделя
Следующая неделя

Մոսկվայի Կինոդերասանի թատրոնում կներկայացվի ջութակի շոու

Մարտի 12-ին եւ 13-ին Մոսկվայի Կինոդերասանի թատրոնում տեղի կունենա Էդգար Հակոբյանի ջութակի շոուի պրեմիերան:

Էդգար Հակոբյանի ջութակի շոուն դա մի ուղեւորություն է դեպի կախարդական աշխարհ, որտեղ ամեն ինչ հյուսված է հնչյուններից ու զգացմունքներից: Համերգի հիմքում դասական ստեղծագործություններ են Էդգարի նոր «In Transit» ալբոմից: Ծրագրի հյուրն է ակորդեոնահար Պյոտր Դրանգան:

Էդգար Հակոբյանը բնածին դերասան է, հոյակապ երաժիշտ: Ծնվել է 1980թ. դեկտեմբերի 20-ին Երեւանում: 6 տարեկանում սովորել է ջութակ նվագել, ընդունվելով Ա.Դանիելյանի անվան երաժշտական դպրոց: Ավարտելով երաժշտական դպրոցը, նա ընդունվել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի էսթետիկայի բաժին, ջութակի դասարան, սովորելով այնտեղ 2 տարի, տեղափոխվել է Կոմիտասի անվան կոնսերվատորիա: 1999թ. նա տեղափոխվել է Մոսկվա:

 miasin.ru

03 Փետրվար 2010

Խնդրում ենք գրանցվել, որպեսզի հնարավորություն ունենաք գնահատել նյութեը




2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
HAYAFISHA.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Изображение 11 из 47
Փակել