Ֆիլմեր
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծից բացի, այս օրերին թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է նաև Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» (Grandma’s Tattoos) ֆիլմը։
«Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, Թուրքիային հերթական հարվածն արաբական «Ալ Ջազիրա» հեռուսատաալիքը հասցրեց՝ հեռարձակելով Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը»,–ԱՄՆ–ում հրատարակվող Asbarez պարբերականի հաղորդմամբ՝ գրում են թուրքական լրատվամիջոցները։
Խարտալյանի ֆիլմը հունվարի 12-ից 18–ը ցուցադրվել է արաբական հեղինակավոր Al-Jazeera հեռուստաալիքով։ Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է. այն անդրադառնում է այնպիսի դեպքերի, որոնք 1915թ. Ցեղասպանության ժամանակ տեղի են ունեցել շատ կանանց հետ։ Խարտալյանը, իր ընտանիքի մեջ «պտույտ կատարելով», փորձում է հետաքննել իր մահացած մեծ մոր՝ Խանումի կյանքի իրական պատմությունը։ 12 տարեկանում Խանումը, ջարդերի օրերին, բռնաբարվել էր քուրդ կապիտանի կողմից։ Այդ 12 տարեկան աղջիկը հենց այն Մեծ մայրիկն է, որը դաջված էր և բռնաբարված, և որը հետագայում պետք է բացահայտեր այդ դաջվածքը և զզվանքով փորձեր «ազատվել» դրանից։
Թուրքական լրատվամիջոցները գրել են, թե իբր ֆիլմը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված «քարոզարշավ է», և դրանում «ամեն ինչ միակողմանի է» ներկայացված։
Tert.am
Բլոգեր Արգամ Ուստյանը Սիրուշոյի ֆան-ակումբի կայքին տված հարցազրույցում ասել է. «Անշուշտ ողջունում եմ եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության որոշումը: Պետք է այսօր աշխարհին ապացուցել, որ մեզ, հայերիս համար միևնույնն է, թե որտեղ ենք ելույթ ունենում` Թուրքիայում, Լեհաստանում, Ուզբեկստանում, թե Ադրբեջանում, կարևորը տվյալ ներկայացուցչի գեղեցիկ շոուն և պրեֆեսիոնալ կատարումն է:
Ինչ խոսք պատասխանատվությունը այս դեպքում ավելի է մեծանում: Ցավոք սրտի այսօր Հայաստանը քիչ արտիստներ ունի, ովքեր կարող են արժանապատվորեն ներկայացնել մեր երկիրը այդ հեղինակավոր երգի մրցույթում, բայց կան նաև այնպիսիները, ովքեր կարող են արժանագույնս դա անել... Օրինակ` Մհերը, Սոնա Շահգելդյանը, և իհարկե չեմ վախենա այդ բառը ասելուց` Հայաստանի ամենապրոֆեսսիոնալ երգչուհին Սիրուշոն:
Կոնկրետ իմ դեպքում ցանկությունը մեծ է 2012-ին նրան տեսնել Բաքվի եվրատեսիլյան բեմում, քանի որ Մանկական եվրատեսիլի ժամանակ նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը կարող է իր շոույով ուղղակի պայթեցնել Բաքվի եվրատեսիլյան բեմն ու շրջակա տարածքը ...
Հուսամ նա ի կատար կածի շատերի ցանկությունն ու երազանքը... Ամեն դեպքում ով էլ ներկայացնի Հայաստանը, կարևորը տվյալ պարագայում մի փաստ է, որ մի կողմ թողնենք հայերիս կողմից այդքան սիրված քննադատությունները, լինենք նրա հետ, և ոգևորենք, որպեսզի հնարավորինս լավ կատարում ներկայացնենք Ադրբեջանում...
Tert.am
2011 թ.` ձեռքբերուների տարի
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի կարծիքով`Sony ապրանքանիշի ներքո ձայնասկավառակի թողարկումը 2011 թ. ամենակարևոր նվաճումներից է նվագախմբի համար:  «Բացի այդ, ունեցել ենք բազմաթիվ համերգներ Եվրոպայում, ԱՊՀ-ում: Իրականացրել ենք հետաքրքիր նախագծեր, որոնց շրջանակներում մեկնարկել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված 100 համերգ ծրագիրը, որը կավարտվի 2015-ի ապրիլի 24-ին: Իհարկե, նվագախմբի համար դժվար է միաժամանակ այսքան նախագծեր իրականացնել, սակայն դա մեզ հաջողվում է լավ մենեջմենթային թիմ ունենալու պատճառով», - mardik.am-ի հետ հարցազրույցում ասաց Սերգեյ Սմբատյանը:
Նոր տարվա անցուդարձ
Խոսելով 2012-ին նախատեսված ծրագրերից, Սերգեյ Սմբատյանը նշեց, որ նվագախումբն արդեն ութ հրավերք է ստացել արտասահմանում համերգներով հանդես գալու համար:
Երևանում  նույնպես բազմապիսի ծրագրեր կիրականացվեն`  Երևանի մեծ բուհերում  կանցկացվի 8 համերգ` «Hollywood non stop» խորագրով, որի նպատակն է ինտեգրել մարդկանց դասական երաժշտության մեջ:  Բացի այդ,  2012-ի հունվարի 26-ին նվագախումբը հանդես կգա աշխարհի լավագույն ջութակահար և կոնցերտմեյստերներից է՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակ Ռոման Սիմովիչի հետ միասին, ով նաև, ամենայն հավանականությամբ, վարպետության դասեր կանցկացնի նաև երիտասարդ երաժիշտների համար:
«Մենք երբեք համերգից համերգ նույն ծրագիրը չենք կրկնում, դա ես համարում  եմ նվագախմբի ամենակարևոր հատկանիշներից մեկը: Այդ իսկ պատճառով հունվարի 26-ին մենք հանդիսատեսին կներկայացնենք Էրիխ Քորնհոլդի «Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար» ստեղծագործությունը, որը դեռևս չէինք ներկայացրել Երևանում», - ասաց նա` շարունակելով, որ ընդհանուր առմամբ 2012 –ը նույնպես շատ ակտիվ է լինելու:
Դիրիժորը մեզ հետ կիսվեց նաև իր ապագա ծրագրերով, նշելով, որ 2012 –ի հունիսին նա կավարտի իր ուսումը Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայում, ունի բազմաթիվ հրավերքներ Ճապոնիայից, Չինաստանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից: «Ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև զբաղվում են այն գործով, որը սիրում եմ, լոկալ իմաստով համարում եմ քիչ թե շատ կայացած մարդ, հստակ գիտեմ` ինչ եմ ուզում, ուր եմ ուզում գնալ, որտեղից եմ եկել...»- ասաց նա:
Երաժշտական կոլեկտիվների որոշ ղեկավարների հիվանդ մտածելակերպի մասին…
Սերգեյ Սմբատյանը լուրջ խնդիր համարեց այն, որ հայկական հարուստ մշակույթը ոմանց կողմից ճիշտ չի մեկնաբանվում: «Բոլորն ապշում են, որ մենք այդպիսի բարձր մակարդակի մշակույթ ունեցող ազգ ենք, սակայն, կոպիտ ասած, չենք կարողանում դա վաճառել աշխարհին` դա գումարների հետ կապված չէ ընդհանրապես», - ասաց նա:
«Հայաստանում կան կոլեկտիվների ղեկավարներ, որոնք հիվանդ մտածելակերպ ունեն: Նրանք պետք է հասկանան, որ   շատ փող` երկրում մնալու դիմաց գաղափարը սխալ է: Անընդհատ խեղդելով, սեղմելով նեգատիզվիզմի վրա արդյունք չի բերում: Օրինակ`  Լոնդոնում բյուջեից նվագախմբերին երբեք որևէ գումար չի հատկացվում...չկա այդպիսի բան: Այնտեղ բացակայում է «պետությունը քիչ է գումար տալիս` չենք պահպանում երաժշտություն» գաղափարը: Ով որ դժգոհ է իրողություններից, կարող է տոմս առնել ու հանգիստ հեռանալ», - ասաց նա:
Սերգեյ Սմբատյանի խոսքերով ` Հայաստանում շատ քիչ մարդիկ են հետաքրքրված դասականով:  «Մենք փորձում ենք ուղղել դա, սակայն մեր արած գործից օգտվում են բոլոր նվագախմբերը` մարդը գալիս է երիտասարդականի համերգին, հասկանում  է, որ դա լավ է և արդեն այցելում է սիմֆոնիկի, ֆիլհարմոնիկի համերգներ, սակայն արդյունքը պահպանելու համար մեզ պետք չէ խանգարել  « на ура» հայտարարություններով: Դա շատ է խանգարում  ներքին շուկայի ձևավորմանը», - նշեց նա:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավարը ընդգծեց, որ ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, երբ մեր երաժիշտները հրավերքով արտասահման են մեկնում աշխատելու: «Սա վկայակոչում է մեր կրթական համակարգի  հաջողության մասին: Պետք չէ մոռանալ, որ արտասահման աշխատանքի մեկնելով մարդը շարունակում է հայրենասեր մնալ և  լինել հայկական մշակույթի կրող», - ասաց Սերգեյ Սմբատյանը:
http://mardik.am
Բրիտանական երգիչ Ջորջ Մայքլը հնարավոր է, որ ընդմիշտ կորցնի իր ձայնը: Այս վարկածը չի բացառել վիրաբույժ Գերրիտ Վոլտը, ով վիրահատել է երգչին։
Ինչպես գրում է The Daily Star -ը, հնարավոր է արհեստական ապարատով թոքերի մաքրումն ազդեցություն թողնի ձայնալարերի վրա, և երգչի ձայնը դառնա խռպոտ:
Բժիշկը նշել է, որ հնարավոր է նաև, որ երգչի ձայնը աստիճանաբար վերականգնվի, սակայն դրա համար կպահանջվի երկար ժամանակ: Հաջորդ տարի Ջորջը հաստատ չի կարողանա վերադառնալ երգարվեստ:
Այս վիրահատության պատճառը դարձավ ծանր թոքերի բորբոքումը: Վիրահատությունը կատարվել է նոյեմբերին՝ Վիեննայում: 48-ամյա երգիչն ասել է, որ ավստրիացի բժիշկները փրկել են իր կյանքը:
1in.am
Մըրայա Քերիի և Նիք Քենոնի երկվորյակները` Մորոկանը և Մոնրոյը, արդեն գրեթե մեկ տարեկան են:
Ըստ People.com-ի՝ երգչուհին հայտնել է, որ ինքն ու իր տղան շատ նման են իրար և միանման ժպիտ ունեն: Mariah Carey: On The Record with Fuse հատուկ հարցազրույցի ժամանակ երգչուհին ասել է. «Ես նրա մեջ նկատում եմ այն ուրախությունը, որը միշտ եղել է իմ մեջ: Ինչ-որ մի ազատություն միշտ եղել է իմ մեջ, բայց կարիերայի պատճառով դա փոխվեց»:
Մըրայան նաև ասել է, որ որդին չափազանց ընկերասեր է:
Դստեր մասին խոսելիս՝ երգչուհին հայտնել է, որ Մոնրոյը յուրահատուկ պայծառ անձնավորություն է: «Մենք նրան «օրիորդ Մոնրոյ Քենոն» ենք կոչում: Նա կարողանում է միայնակ օգտվել իր կաթի շշից: Նա իսկապես շատ անկախ է»։
Louis Vuitton բրենդի ներկայացուցիչները հայց են ներկայացրել Warner Bros ընկերության դեմ` ֆիլմում Louis Vuitton–ի պայուսակը օգտագործելու համար:
Hangover 2 ֆիլմի մի հատվածում դերասանը Diophy ընկերության արտադրած պայուսակով մոտենում է ընկերոջն ու նշում, որ պայուսակը Louis Vuitton է: Վերջինս էլ դժգոհում է, որ ֆիլմում շոշափվել է իր ընկերության անունը, բայց ցուցադրվել է այլ բրենդի պայուսակ:
The Wrap կայքը գրում է, որ ընկերությունը հայցը ներկայացրել է ֆիլմի՝ էկրաններին ցուցադրվելուց հետո: Սակայն վարձույթից հետո ֆիլմը ձայնագրվել է DVD–ով` առանց որևէ փոփոխության:
Hangover 2 ֆիլմն էկրան է բարձրացել 2011 թվականին: Նրա վարձույթից ստացվել է 581 մլն դոլար եկամուտ, մինչդեռ նրա բյուջեն կազմել է 80 մլն դոլար:
1in.am
Մել Գիբսոնը 30 տարի ամուսնական կյանքից հետո բաժանվել է կնոջից `Ռոբին Մուրից:
Քանի որ մինչ համատեղ կյանք սկսելը նրանք ամուսնական պայմանագիր չեն կնքել, Գիբսոնը ստիպված է ամուսնալուծությունից հետո իր ունեցվածքի կեսը տալ կնոջը:
Դատարանի որոշումը կայացվել է դեկտեմբերի 23-ին: Դերասանը նաև ստիպված է լինելու մինչև կյանքի վերջը նախկին կնոջը վճարել իր աշխատավարձի, հոնորարի կեսը:
Ինչպես գրում է Экспресс газета-ն, Մել Գիբսոնի կինն ապրելու խնդիր այլևս չի ունենա: Միայն «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմից Գիբսոնը ստացել է 600 մլն դոլար:
1In.am
Չնայած Քիմ Քարդաշյանը վերջերս տեղի ունեցած ամուսնալուծության պատճառով անձնական խնդիրներ ունի, բայց, ինչպես հաղորդում է HollywoodNews.com-ը, նա ֆինանսական խնդիրներ հաստատ չի ունենա:
Քիմը մեծ գումար կվաստակի Լաս Վեգասում Ամանորի նախoրեին ներկա գտնվելու համար: Միայն «Տաո» գիշերային ակումբում կայանալիք ամանորյա հավաքույթին ներկա գտնվելով՝ Քիմը կվաստակի 600.000 դոլար:
Քիմի քույրը` Քորթնին, նույնպես Վեգասում կլինի, բայց հայտնի չէ, թե որքան նա այդ օրը կվաստակի:
1in.am
«Դորիանս» ռոք խմբի «Fly» առաջին ձայնասկավառակն արդեն վաճառվում է: Ձայնասկավառակի շնորհադեսն այսօր կայացավ երկու փուլով. նախ լրագրողներին ներկայացվեցin ձայնասկավառակի մասին պատմող աշխատանքները, ապա` արդեն ակումբի դահլիճում տեղի ունեցավ խմբի մենահամերգը:
«Ձայնասկավառակում տեղ են գտել 10 հեղինակային երգեր: Նրանցից բոլորն էլ` բացառությամբ «Ես կուլամ» երգի, անգլերեն լեզվով են: Հիմնական երգերի երաժշտությունները գրել է խմբի սոլո երգիչ Գոռ Սուջյանը, խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, ինչպես նաև մեկ երգ գրվել է խմբի կողմից, մեկի խոսքերն էլ Արմեն Մարտիրոսյանն է հեղիանակել»,-հանդիպմանն ասաց խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը: Իսկ Գոռ Սուջյանը հավաստիացրեց, որ ինքը սիրված երգ չունի։ «Չես կարա ասես տասը մատերից որն ես շատ սիրում»,- ասաց նա: Ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներն, ըստ նրա, տևել են 1,5 տարի:
«Ինչո՞ւ է ձայնասկավառակը կրում հենց «Fly», այսինքն` Թռիչք անունը» հարցին, Գոռ Սուջյանը պարզաբանեց. «Որովհետև այս երգը հաջողություն ունի»: Խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը չժխտեց այն մտադրությունը, որ երգերը անգլերեն լեզվով են, որովհետև միտում կա դրսի դրսի շուկա դուրս գալ, իսկ այստեղ արդեն, ըստ նրա, հաջողություններ արդեն կան։ «Այս ձայնասկավառակը նաև սպասվում էր դրսում, ռոք ասպարեզի պրոֆեսիոնալները ճանաչում են խմբին»,- ասաց նա և նշեց, որ դրսում պայմանավորվածություններ կան, որոնք ընթացքի մեջ են, ուստի ստույգ ոչինչ չի կարող ասել:
Պրոդյուսերն առանց ավելորդ համեստության նշեց, որ հայաստանյան շուկայում 90տոկոսով ինչ կարելի է, արվել է: «Այս երեք տարիների այն աշխատանքը, որ կատարվել է, շատ մեծ էր: Չէր կարելի նույնիսկ ենթադրել, որ ռոք խումբ կարող էր նման մեծ լսարան ունենալ»,- ասաց նա:
Նա խոստացավ, որ անպայման կլինի մենահամերգ, իսկ դրա համար լուրջ աշխատանք է կատարվում:
Tert.am
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ ասել է, որ «Աննա» հեռուստասերիալը կավարտվի հունվարի 6-ին, որին կփոխարինի «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը: Նա հույս է հայտնել, որ տարեցտարի սերիալների որակը կբարձրանա: Նոր սերիալի ռեժիսորը դարձյալ «Աննա» հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանն է: Մեր զրույցը Ելենայի հետ է:
- Ելենա, ինչո՞ւ որոշեցիք «Աննան» փոխարինել «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալով, գուցե հեռուստադիտողնե՞րն են պակասել:
- «Աննա» հեռուստասերիալին ոչ ոք ու ոչ մի բան չի գալիս փոխարինելու: Պարզապես հեռուստասերիալն իր տրամաբանական ավարտին է մոտենում: Փոխարինելու խնդիր չկա, ուղղակի սկսում ենք նոր հեռուստանովել, որը կոչվում է «Գեներալի աղջիկը», և շուտով այն կլինի եթերում:
- Ինչո՞ւ է սերիալը կոչվում «Գեներալի աղջիկը», իրականության մեջ կա՞ արդյոք նախատիպը: Կամ` հնարավո՞ր է արդյոք, որ ինչ-որ գեներալ է ֆինանսավորում սերիալը, և որոշել եք այն վերնագրել «Գեներալի աղջիկը»:
- (Ծիծաղում է) Շատ լավն էր. ճիշտն ասած` չէի մտածել, որ կարելի է մի գեներալի խնդրել, որ ֆինանսավորի... Չէ՜, որևէ գեներալ չի ֆինանսավորում: Սցենարի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է, որը նաև ՙԱննա՚ և ՙՈրբերը՚ հեռուստասերիալների հեղինակն է: Նախատիպեր, որպես այդպիսիք, չկան, ուղղակի շատ հետաքրքիր սյուժետային գիծ է: Առաջին մի քանի սերիաներում դեպքերը զարգանում են Ղարաբաղում, այնուհետև գալիս ենք մեր օրեր: Շատ պարզ սյուժեով, առանց ինչ-որ բարդությունների, հանգիստ, տրամաբանական սյուժեով հեռուստասերիալ է սպասվում մեր հեռուստադիտողներին:
- Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք` առանց բարդությունների:
- Պատմություններ չեն լինելու, պարզ, տրամաբանական իր գծով շարունակվող հեռուստասերիալ է լինելու:
- Մեր հեռուստասերիալների մասին բազմիցս գրվել է, խոսվել, քննադատվել: Ի վերջո, մի՞թե չի կարելի ավելի բովանդակային բան ստեղծել: Արդյոք իր բովանդակային տրամաբանությամբ «Գեներալի աղջիկը» կտարբերվի՞ մյուսներից:
- Հարցի տրամաբանությունն ու խնդրի ենթատեքստը հասկանում եմ, ուղղակի այսպիսի մի բան ասեմ. սերիալի` որպես բարձր գեղարվեստական արժեքի մասին, բնականաբար, չենք կարող խոսել: Այսինքն` հեռուստասերիալը, ինչպես ցանկացած արտադրանք, ունի իր լսարանը, իսկ հեռուստասերիալների արտադրությունը մի նոր բան է, որը զարգանում է հայաստանյան հեռուստաասպարեզում և վատ չի զարգանում: Ինչ վերաբերում է հեռուստասերիալի բովանդակությանը կամ անբովանդակությանը, սերիալը նոր է սկսվում, ի՞նչ գիտեք, որ անբովանդակ է:
- Դե, որովհետև մասնագիտական քննադատության է արժանանում ցանկացած սերիալ:
- Մենք Հայաստանում այդպիսի մասնագետնե՞ր ունենք, եթե ունենք` ես սիրով կուզեի լսել, բայց ես ինչքան գիտեմ, «սերիալի մասնագետներ» Հայաստանում չկան: Կան մարդիկ, ովքեր ունեն իրենց կարծիքը, ինչպես ես և իմ ընկերները, իմ ստեղծագործական անձնակազմը և իմ ղեկավարությունը: Այսինքն` ամեն մեկս ունենք մեր կարծիքը ինչ-որ երևույթի մասին: Իսկ ինչ վերաբերում է քննադատողներին, թող քննադատեն, ես մեծ սիրով լսում և կարդում եմ ցանկացած քննադատություն, այսինքն` ինձ յուրաքանչյուրի կարծիքն էլ հետաքրքիր է: Բնականաբար, քննադատություններից ելնելով, եթե հասկանում եմ, որ մենք ինչ-որ մի տեղ սխալ ենք արել, թուլացել ենք, լսում եմ, ուղղում եմ. այնպես չէ, որ ասենք ինձ համար օդ է: Մեծ սիրով լսում եմ ցանկացածի կարծիք:
- Ովքե՞ր են սերիալի հովանավորները, գիտեմ, որ «Աննան» պաշտոնյաներ էին հովանավորում:
- Հովանավորների հետ կապված ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև ինքս չգիտեմ այդ ամեն ինչը ինչպես է լինում: Դուք զանգահարել եք սերիալի ռեժիսորին, որը պատասխանատու է ստեղծագործական անձնակազմի և մնացած այլ հարցերի համար:
- Իսկ դերասաններն ովքե՞ր են, գիտենք, որ մեր սերիալներում հաճախ դերասան լինելը պարտադիր չէ խաղալու համար: Այս անգամ ովքե՞ր են խաղալու:
- Ինչ վերաբերում է ՙԱննա՚ հեռուստասերիալին, ամբողջ 80 տոկոսը կազմված է եղել բացառապես դերասանական կազմից, այն մարդիկ, որոնք ունեն դերասանական կրթություն կամ սովորում են թատերական ինստիտուտում: Այսինքն` դա մեզ մոտ եղել է և կշարունակվի նաև այս սերիալում: Բնականաբար, էպիզոդիկ կամ մասսայական տեսարաններում պարտադիր չէ, որ նկարահանվեն դերասանները: Ով է ասել, որ սերիալներում պետք է բացառապես նկարահանվեն դերասանները: Էպիզոդիկներում էլ են նկարահանվում դերասաններ, բայց դա չի նշանակում, որ ոչ դերասանները գլխավոր դերեր են խաղում:
- Ովքե՞ր են խաղալու գլխավոր դերերը:
- Գլխավոր դերերի համար ընտրված են արդեն դերակատարները, բայց չեմ ասի` այնքանով, որ կուզեմ անակնկալ լինի, ասեմ, որ շա՛տ հաճելի անակնկալ է լինելու, ինչպես նաև լինելու են դեմքեր, որոնք մինչև այժմ չեն երևացել հեռուստասերիալներում:
- Հնարավո՞ր է` գեղեցկուհիներից խաղան, օրինակ` Լուսինե Թովմասյանը, որին ՙՄի վախեցիր՚-ում ընտրեցին: Այդպիսի՞ անակնկալներ են:
- Չեմ կարող ասել. ես ասացի` գաղտնիք է: Ըստ իս, իրենց կերպարներից գոհ են: Երկար-բարակ խոսելու փոխարեն ճիշտը աշխատելն է, ու մեզ մոտ նկարահանվում են դերասաններ, մեր ստեղծագործական անձնակազմը պրոֆեսիոնալ է աշխատում, այսինքն` ստեղծագործական անձնակազմն ունի պրոֆեսիոնալ կրթություն, ես ավարտել եմ Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, գլխավոր օպերատորը ևս Թատերական ինստիտուտի օպերատորական բաժինն է ավարտել:
- Դերասանների` սերիալից սերիալ տեղափոխմանը կերպարի մահն է նախորդում. այլ լուծում կարծես չի գտնվում. արդյոք հնարավո՞ր է վճարել այնքան, որ կեսից չթողնեն սերիալը:
- Ես ֆինանսական հարցերով չեմ զբաղվում, ինչ վերաբերում է դերասանները այստեղ մահանան, թե ուրիշ տեղ գնան, այդպիսի հարց չի լինի, որովհետև «Աննա» հեռուստասերիալն ավարտվում է, և եթե անհրաժեշտություն եղավ, դերասանները կնկարահանվեն նաև այս սերիալում:
- Հեռուստասերիալի արտադրությունը զարգացո՞ւմ ունի Հայաստանում, մինչև ո՞ւր կարող ենք հասնել, հնարավո՞ր է մի օր ընդհանրապես դադարենք ֆիլմ նկարել և միայն հեռուստասերիալ նկարենք:
- Իհարկե, դա լավ չի լինի, մենք նկարել ենք և նկարելու ենք ֆիլմեր (մենք ասելով` նկատի ունեմ թե՜ Հանրային հեռուստաընկերությունը և թե՜ ընդհանրապես կինոարտադրողներին):
- Նկատի ունեմ` կարո՞ղ է մի օր թողնեք սերիալները և ֆիլմեր սկսեք նկարահանել:
- Ցանկացած ռեժիսորի համար պատիվ է գեղարվեստական ֆիլմ նկարելը: Ես ընդամենը 27 տարեկան եմ, հույս ունեմ` այդ օրն էլ կգա, որ մենք հարցազրույց կունենանք նաև այդ առիթով:
-«Աննա»հեռուստասերիալը «Աղբ եթերից» մրցանակաբաշխության հաղթող ճանաչվեց: Այդ մրցանակները պարտավորեցնո՞ղ են:
- Այդ տեսակ մրցանակները այն տեսակ մարդկանց համար են, ովքեր կարիք ունեն իրենց մասին հիշեցնելու: «Աննա» հեռուստասերիալն այն հեռուստասերիալն է, որը կայացել է, և եթե իրենք անդրադառնում են, անդրադառնում են նրա համար, որ կարդան և իմանան` իրենք ով են, իրենցից ինչ են ներկայացնում:
- Եթե Ձեր դերասաններից մեկի հետ Անժելա Սարգսյանի պատմության պես սկանդալային պատմություն ստացվի, կվռնդե՞ք ձեր կազմից:
- Իհարկե ոչ, որովհետև յուրաքանչյուր դերասանի անձնական կյանքն իր անձնական կյանքն է, ինքը նկարահանման հրապարակում ենթարկվում է մեր ստեղծագործական թիմին և պարտավորվում է որպես դերասան անել այն, ինչ հանձնարարվում է իրեն, պրոֆեսիոնալ մոտեցում ցույց տալ, մնացածը, թե ինքը իր անձնական կյանքում ինչով է զբաղվում, ում հետ ինչ է անում` ո՜չ ինձ, ո՜չ իմ ստեղծագործական խմբին չի հետաքրքրում:
1in.am
Երևանի կենտրոնում նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին նվիրված ֆլեշմոբ կկազմակերպվի, հաղորդում է մրցույթի կազմկոմիտեն:
«Ժամը 14:00-ին Կասկադում միաժամանակ կկազմակերպվի մի քանի ֆլեշմոբ: Միջոցառման մասնակիցները կկանգնեն Կասկադի աստիճաններին և ազդանշանը լսելուն պես կկքանստեն՝ «Junior Eurovision» և «2011 Dalita» գրառումները պատկերելու համար», - նշվում է տեղեկատվության մեջ:
Ֆլեշմոբի ավարտից հետո մրցույթին Հայաստանը ներկայացնող Դալիթան փոքր հարցազրույց կտա:
2010 թ.-ի նոյեմբերին Մինսկում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2010» մրցույթում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող 12-ամյա ղարաբաղցի Վլադիմիր Արզումանյանը:
Այս տարի «Մանկական Եվրատեսիլը» կանցնի դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայաստանը միջազգային մրցույթին չորրորդ համարի ներքո կներկայացնի Դալիթան՝ «Welcome to Armenia» երգով:
Նովոստի-Արմենիա
Ռեժիսոր` Դավիթ Բաբախանյան
Սցենարի հեղինակ` Աշոտ Աբրահամյան, Դավիթ Բաբախանյան, Ռուբեն Ջաղինյան
Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան
ԴԵՐԵՐՈՒՄ` Հովհաննես Ազոյան, Սերժ Ավետիքյան, Ռոզի Ավետիսովա, Վիվիեն Բաստաջյան, Սամվել Սարգսյան, Սոս Ջանիբեկյան: Նարեկ Դուրյանի հատուկ մասնակցությամբ:
«Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի ստեղծագործական և պրոդյուսերական թիմը համախմբվել է նոր կինոնախագծի շուրջ: «Փեսացուն կրկեսից» կատակերգական ժանրի նոր ֆիլմը հավակնում է կրկնել և գերազանցել «Միլիոնատիրոջ» հաջողությունը:
«Փեսացուն կրկեսից»` գրավիչ, արկածային սյուժեով,  սուր հումորով արկածային այս կատակերգությունում զբաղված են հայտնի և սիրված դերասաններ` Հովհաննես Ազոյանը, Սերժ Ավետիքյանը, Ռոզի Ավետիսովան, Վիվիեն Բաստաջյանը, Նարեկ Դուրյանը, Սամվել Սարգսյանը, Սոս Ջանիբեկյանը:
Մասնագիտությամբ անասնաբույժ, գլխավոր հերոսը (Հովհաննես Ազոյանը) սիրահարված է մի աղջկա, որի հայրը դեսպան է: Հերոս ժամանում է ամառանոց` ծանոթանալու աղջկա ծնողների հետ` իր հետ բերելով իր սիրելի կապիկ Միկկիին, որին նա փորձում է թաքցնել դեսպանից եւ դեսպանի կնոջից:
Սակայն իրադարձությունները դուրս են գալիս վերահսկողությունից` ամառանոցում սկսվում է զարգանալ զվարճալի պատմություն դեսպանի, հատուկ ծառայությունների, գլխավոր հերոսի եւ կապիկ Միկկիի մասնակցությամբ: Այդ զվարճալի եւ խճճված, արկածներով լի պատմությունը կարծես թե վատ է ավարտվում բոլորի համար, սակայն կա մի հանգամանք, որը օգնում է մեր հերոսներին խուսափել անհաջողություններից եւ վերգտնել կորցրած սերն ու երջանկությունը:
<object width="450" height="315"><param name="movie" value="http://www.youtube.com/v/Yid4hhPYW0Q?version=3&hl=ru_RU&rel=0"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/Yid4hhPYW0Q?version=3&hl=ru_RU&rel=0" type="application/x-shockwave-flash" width="450" height="315" allowscriptaccess="always" allowfullscreen="true"></embed></object>.
Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, բանաստեղծ, կոմպոզիտոր և հասարակական գործիչ Սերժ Թանկյանն առաջին մասնագիտությամբ մենեջմենթի մասնագետ է։ Ծնվել է Բեյրութում, ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, 44 տարեկան է, ամուսնացած չէ։ «Շանթ» հեռուստաընկերության «Աշխարհի հայեր» հաղորդումը ներկայացրել է նրան։
«Ես ամեն տեսակ մյուզիք կսիրեմ ընել,- ասաց նա,- հիմա չորս տարբեր րեքըրդի [ձայնագրության] վրա կաշխատիմ՝ մեկ հատը ռոք ա, մեկ հատը՝ առաջին քլեսիքըլ սիմֆընիս նոր գրեցի, մի հատ ջազ և մի հատ էլեքթրոնիք րեքըդի վրա սկսա աշխատիլ»,- ասաց նա։
Ավանդական հարդ-րոք, պրոգրեսիվ մետալ, դասական ջազ, ժամանակակից էլեկտրոնային, ակադեմիական սիմֆոնիկ և հայ ժողովրդական երաժշտությամբ զբաղվելուն զուգընթաց նա հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու, համակարգչային ծրագրերում մասնագիտացած «Ուլտիմատ սըլյուշն» ընկերության և «Սերժիքլ սթրայք րեքըդս» ընկերությունների սեփականատերն է, իրավապաշտպանական և բնապահպանական գործունեություն է ծավալում համագործակցելով «Գրին փիս»-ի հետ։ Նա հիմնադրել է «Արդարադատության առանցք» կազմակերպությունը։
1994թ իր նախաձեռնությամբ ձևավորվել է աշխարհահռչակ «System of a Down» խումբը։ 1998թ թողարկված առաջին իսկ ձայնասկավառակը տպագրվել է միանգամից միլիոնանոց տպաքանակով։ Հայկական ռոք թիմը 9 տարվա ընթացքում ներկայացրել է՝ 5 ալբոմ, և բոլորն էլ դարձել են պլատինե։ Նշվում է, որ նման հաջողություն կարողացել էր արձանագրել միայն «Բիթլզ»-ը։
Երաժիշտ է նաև նրա հայրը՝ Խաչատուր Թանկյանը, պապիկը եղել է աշուղ, Սերժ Թանկյանը նրա երգերը չի կարողանում գտնել։ Նա նաև չի կարողանում կազմել իր տոհմածառը, քանի որ «ծառի ճյուղերը ամեն կողմե կտրտված ա՝ մինչև մեծ մայրիկս կրնամ»։
«Ամերիկային մեջ Օբաման ասում է «Մեծ Եղեռն», չի կարող օգտագործածել «Genocide» բառ, բայց մենք օգտագործում ենք և պիտի երգենք դրա մասին»,- ասել է Սերժ Թանկյանը։
Tert.am
Աշխարհահռչակ երգչուհի Շերը հայտարարել է, որ ինքը չի վիրավորել Քիմ Քարդաշյանին եւ Twitter-ում արված իր գրությունը չի վերաբերում Քարդաշյան քույրերին:
«Ես խոսել եմ Bridezillas շոուի մասին, այլ ոչ` Քարդաշյան քույրերի մասին»,- խոստովանել է Շերը, գրում է US Magazine-ը:
Նշենք, որ Շերի որդին` Չեզ Բոնոն եւ Քարդաշյան քույրերի եղբայր Ռոբ Քարդաշյանը «Պարեր աստղերի հետ» հայտնի շոուի մասնակիցներ են եւ շուտով հայտնի երգչուհին պետք է բախվի Քարդայան ընտանիքի հետ:
NEWS.am
Հայ երիտասարդները ամեն բնագավառում են լավը՝ թե՛ երգարվեստում, թե՛ թատրոնում, թե՛ սպորտում։
«Այսօր շատ են ասում՝ «Հիմա երիտասարդություն չկա», կամ «Սերունդը լավը չի», կամ «Ո՞ւր է Հայաստանում երգիչ»: Իսկ ի՞նչ է, երգիչ չկա՞ Հայաստանում: Վա՞տ երգիչներ են Էրիկը, Սոնա Շահգելդյանը, Մհերը, Լիլիթ Հովհաննիսյանը։ Ես չեմ խոսում կայացած երգիչների՝ Շուշանի, Արամոյի, Անդրեի մասին: Հրաշք երգիչներ ունենք. նրանք են մեր ապագան, պիտի հպարտանանք նրանցով»,- ասաց դերասանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ այդ երգիչներն իրենք են անում՝ իրենց ուժերով: «Սա էլ հո վերևից զանգելով չի՞։ Ինչքան էլ զանգեն, իրենց տեղը հո չե՞ն երգի կամ խաղա։ Ես ուղղակի սրտանց կուզեի, որ մեր ժողովուրդը միշտ ձգտեր, չհոգներ, ու լավ ապրեր, որովհետև կյանքը մի անգամ է տրվում, պետք է հասցնել վայելել այն»,- նշեց Աշոտ Ղազարյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ վերջին շրջանոմ հեռուստաեթերում հայտնվել են մեծ թվով նորահայտ դերասաններ, որոնք հաճախ մասնագիտական կրթություն չունեն՝ Աշոտ Ղազարյանը կարծիք հայտնեց, որ այս պարագայում դերասանը մեղավոր չէ: «Բոլորին էլ հաճելի է ճանաչված լինելը: Չկա մի մարդ, որին փողոցում ասեն «Կուզեի՞ր դերասան դառնալ» ու նա մերժեր: Հրավիրում են, մարդիկ էլ գնում են: Եթե հարմար են գտնում, թող անեն: Իրենք՝ իրենց շուկան: Ով ուզում է նայել, թող նայի, ով չի ուզում, թող ուղղակի փոխի հեռուստաալիքը: Անձամբ ես դիտում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, եթե ոչ՝ նստում եմ, խելոք գիրք եմ կարդում: Ես՝ իմ գործը»,- ասաց դերասանը։
Tert.am
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն նամակ է ուղարկել Եվրոպական հեռարձակման միությանը:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ռասիզադեն Ադրբեջանի իշխանությունների անունից երաշխավորել է «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի հյուրերի անվտանգությունը և տեղեկացրել, որ նրանց համար պարզեցվելու է այցագրային ռեժիմը:
Tert.am